կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-01 17:36
Հասարակություն

Սայաթ-Նովա գյուղում դանակահարել են 23-ամյա երիտասարդի. նախընտրական կրքե՞ր

Սայաթ-Նովա գյուղում դանակահարել են 23-ամյա երիտասարդի. նախընտրական կրքե՞ր

Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում տեղի է ունեցել դանակահարություն

Սայաթ-Նովայի համայնքապետ Ռազմիկ Ալավերդյանը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց, որ դեպք է տեղի ունեցել, սակայն մանրամասներ չի կարող ասել: «Ղեկին եմ հիմա, արագ վարում եմ, որ հասնեմ հիվանդանոց, տեսնեմ` այդ երեխուն ի՞նչ է եղել»,- ասաց նա:

Ոստիկանության լրատվական բաժնից Yerkir.am-ին հայտնեցին, որ Մասիսի հիվանդանոցից 15:50 -ին իրենց մոտ որովայնի շրջանում մարմնական վնասվածքներով տեղափոխվել է 23-ամյա տղա, մանրամասները պարզվում են:

Մասիսի հիվանդանոցից էլ Yerkir.am-ին հայտնեցին, որ տուժածը Աբրահամ Ադամյանն է, սակայն հիմա նրան տեղափոխել են Երևան: «Կողքը ծակած վերքով են մեզ մոտ բերել, դանակով հասցված վնասվածք էր»,- ասացին հիվանդանոցից:

Ըստ շրջանառվող լուրերի` դեպքը տեղի է ունեցել քաղաքական դրդապատճառներով: