Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր «Գրեմմի» մրցանակակիր Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի կողմից Արամ Խաչատրյանի «Վալս»-ի կատարմամբ էլ կմեկնարկի «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի 19-րդ համերգաշրջանը: Հայաստանում է լեգենդար դիրիժոր Նեեմե Յարվին, ով էլ կղեկավարի համերգը:
Փառատոնի հիմնադիր Ստեփան Ռոստոմյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրենք ինչպես միշտ թռիչքների մեջ են՝ չի ստացվում սովորական ապրել:
Խոսելով Նեեմե Յարվիի մասին՝ Ռոստոմյանը նշեց, որ նա և նրա որդիներն ուղղակի մեծագույն նվեր են երաժշտական աշխարհին: «Համերգին կհնչի մեր ազգի սիմվոլներից մեկը՝ Խաչատրյանի «Դիմակահանդես»-ից մեկ հատված նույնպես, ինչպես նաև կկատարվեն կոմպոզիտորներ Էդուարդ Տուիբինի և Արթուր Լեմբայի գործերից»,- ասաց նա:
Ռոստոմյանը նշեց նաև, որ փառատոնը կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո, ինչը շատ պարտավորեցնող է: «Եթե մինչ այս ունեցել ենք թռիչքներ, հիմա տիեզերական թռիչքներ ենք ունենալու»,- նշեց նա:
Նեեմե Յաարվիի խոսքով՝ Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը 30 տարի առաջ է Հայաստանում համերգով հանդես եկել, և եթե լինում են երկրներ, որտեղ գնալուց երաժիշտները մտածում են՝ կհոգնեն, մեկ ուրիշը գնա իրենց փոխարեն, ապա Հայաստան գալու համար մեկը մյուսից առաջ էր ընկնում: «Հայաստանին ծանոթ եմ նրա մշակույթի, երաժշտության և պատմության միջոցով: Ինչ վերաբերում է փառատոնին, ապա այն, այո, հայտնի է, սակայն պետք է էլ ավելի հայտնի դառնա»,- ասաց դիրիժորը:
Նա նշեց նաև, որ ինքն ու Խաչատրյանը լավ ընկերներ են եղել: Յաարվին հիշեց, որ մի անգամ Խաչատրյանի ներկայությամբ կատարել է նրա գործերից մեկը: «Խաչատրյանն իրեն երջանիկ էր զգում»,- ասաց նա:
Ի դեպ, Հայաստանում է նաև Էստոնիայի մշակույթի նախարարը, ով ոչ միայն համերգին ներկա կլինի, այլ նաև կհանդիպի ՀՀ մշակույթի նախարարի հետ: