|
Փոխարժեքներ
08 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի թվիթերյան էջում տեղադրվել է տեղեկատվություն, որում շփոթել են Իսրայելի և Նիկարագուայի պետական դրոշները: Այս մասին հայտնում է «Business Insider» լրատվական պորտալը, փոխանցում է «ТАСС»-ը:
Գրառումները հրապարակվել են Հանրապետական հրեական կոալիցիայի հետ հանդիպմանը Փենսի ելույթի ժամանակ։ Թվիթերյան հաղորդագրություններում «Իսրայել» բառի կողքին օգտագործվել են Նիկարագուայի դրոշի պատկերները:
Գրառումը հեռացվել է այն բանից հետո, երբ սոցիալական ցանցի օգտատերերը նկատել են թույլ տրված սխալը: