|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ամերիկայի Արկանզաս նահանգի գերագույն դատարանը թույլատրել է վերսկսել մահապատիժը դատապարտյալների նկատմամբ. հաղորդում է. Associated Press-ը:
Գերագույն դատարանը մերժել է վերանայել 8` մահապատժի դատապարտվածների փաստաբանների հայցերը և ուժի մեջ է թողել մահապատժի կիրառումը նրանց նկատմամբ: Նահանգի գլխավոր դատախազը խնդրել է Արկանզասի նահանգապետին` նշանակել դատապարտյալների մահապատժի օրերը:
Արկանզասում մահապատիժը չի կիրառվել 2005 թվականից: Ըստ պարբերականի` իշխանությունները դեռևս չունեն անհրաժեշտ մահացու դեղամիջոցները, այդուհանդերձ, նահանգում պլանավորում են ինչքան հնարավոր է շուտ լուծել այս խնդիրը:
Այս պահին 34 հոգի Արկանզասում դատապարտված է մահապատժի: