Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` փետրվարի 23-ին, Սուրբ Վարդանանց տոնին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպեց բժշկական համալսարանի ուսանողների հետ: Այցելելով ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողներին` նա ասաց, որ պաշտպանության բանակը իրենց կարիքը շատ է զգում:
«Ձեր ծառայությունը ծայրահեղ ծանր պայմաններում երբեմն ժամերի ու վայրկյանների մեջ կարողանում է մարդու կյանք փրկել»,- ասաց Վիգեն Սարգսյանը ապագա ռազմական բժիշկներին: Նա նաև շնորհավորեց բոլորին Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ, որը թեև պետական տոն չէ Հայաստանում, սակայն այնպես է ստացվել որ փետրվարի 23-ը` Հայրենիքի պաշտպանի օրը, համաժողովրդական օր է: Այս տարի էլ այն համընկել է Վարդանանց տոնի հետ, որը մարմնավորում է հավատի համար տարվող կռիվը` հզոր պետություն կառուցելու ճանապարհին:
«Պետությունը հաճախ փնտրում են այլուր, բայց պետությունը մեր մեջ է, պետությունն այն հերոսներն են, ովքեր ամենավճռական պահին չեն երկմտել ու նահանջել: Եվ եթերրդա համար գին են վճարել, այն երբեք ու երբեք վատնված գին չէ: Մենք ձեզ շնորհակալ ենք ու պարտական»,- ասաց Վիգեն Սարգսյանը` շնորհակալություն հայտնելով այն ռազմական բժիշկներին, ովքեր նվիրվեցին իրենց գործին ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ` հանձնելով շատ ծանր քննություն:
Նախարարը պատմեց ապրիլյան պատերազմի օրերից մի դրվագ: Շնորհաշատ նկարիչ Մուշեղ Մխիթարյանը, ով փորձում էր ոգևորել առաջնագծում ծառայող իր եղբորորդուն, նրա համար հեռախոսով ընթերցում էր Նժդեհի խոսքերը: Երբ տեսավ, որ այդ խոսքերը մեծ հետաքրքրություն են առաջացնում զինծառայողների շրջանում, հավաքեց Նժդեհի մտքերը պատերազմի ու հայրենիքի մասին մի գրքույկի մեջ` անվանելով այն «Նժդեհի հաց, կեր ու զորացիր»: Վիգեն Սարգսյանը նշեց, որ տպագրել են այդ գրքույկը և այնպես են անելու, որ այն լինի յուրաքանչյուր զինվորի գրպանում:
Նրա խոսքով` ռազմական բժիշկը կրկնակի պատասխանատվություն է կրում մարտի դաշտում: Մի կողմից զենքն է կրում, մյուս կողմից` իր մասնագիտական պատասխանատվությունը` բժշկական սխրանքը: