|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հուլիսի 21-ին, շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի թագավոր Ֆիլիպին` այդ երկրի Ազգային տոնի առթիվ։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Բելգիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու կայուն փոխգործակցությունը եւ շահագրգիռ է խորացնել եւ ընդլայնել հայ-բելգիական կառուցողական երկխոսությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով։
«2018թ. Ձեր մասնավոր այցը Հայաստան հայ ժողովուրդն ընդունեց որպես մեր ժողովուրդների եւ երկրների բարեկամության եւս մեկ դրսեւորում: Իմացեք, որ մշտապես սպասված հյուր եք մեր երկրում»,- ասվում է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում: