|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ամասիայի տարածաշրջանից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին արտերկրից բերման են ենթարկել եւ պատվիրել ընտրությունների ժամանակ աշխատել իրենց համար:
Գագիկ Խաչատրյանը ծնունդով Ամասիա գյուղից է, բացի այդ Եղվարդում նա հսկայական բիզնես՝ ջերմոցներ, կաթնամթերքի գործարան ու աշխատողներ ունի: Մեզ հայտնի դարձավ, որ իշխանությունը նրան հանձնարարել է հենց այդ տարածաշրջաններում աշխատել ու Հանրապետական կուսակցության համար ձայներ բերել:
«Ես այդպիսի տեղեկություն չունեմ»,- այս լուրը մեկնաբանելով՝ ընդամենն ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը: Իհարկե, իշխանությունները Գագիկ Խաչատրյանին չեն առաջարկել կուսակցության ո՛չ համամասնական, ոչ էլ ռեյտինգային ցուցակում ընդգրկվել, բայց նա այդ տարածաշրջանում նախկին պատգամավոր եւ նորից ցուցակից դուրս մնացած Աշոտ Աղաբաբյանի նման պետք է փորձի ՀՀԿ-ի համար ձայներ բերել:
Նա նաեւ այդ գործերը կազմակերպելու համար պետք է ծախսի սեփական, այսինքն՝ նախկինում արտոնյալ վիճակներում գտնված իր բիզնեսներով աշխատած միջոցները, ինչպես դա արեց ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի հետ սահմանային գծում տեխնիկական միջոցներ տեղադրելու ժամանակ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում