Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը:
Նիստի սկզբում ներկայացվել են «Մաքուր Հաաստան» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները, ծրագրի ընթացքը, ամփոփվել փակված աղբանոցների մասին տվյալներ, ըստ որոնց՝ ՀՀ մարզերում, «բացի Երևանից», գույքագրված 2029 աղբավայրերից փակվել է 1574-ը, իսկ 153-ը ենթակա են փակման:
Խոսելով աղբահանության և սանմաքրման կազմակերպման օրենսդրական դաշտից, Վաչե Տերտերյանն ընդգծել է իրավաբանական անձանց հետ պայմանագրերի կնքման կարևորությունը, տեղեկացրել, որ էական առաջընթաց կա այդ ուղղությամբ, ինչը կարևոր պայման է հետագա գործընթացների համար:
ՀՀ տարածքում գործող 515 հեղուկ վառելիքի և գազալցակայանների սանհանգույցների և մշտական խմելու ջրի առկայության ու վիճակի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 429-ում վիճակը բավարար է, իսկ 86 տնտեսվարողներին հանձնարարվել է շատ կարճ ժամանակահատվածում դրանք բերել պատշաճ վիճակի: Խնդիրը բարձրաձայնվել էր նաև ԶԼՄ-ներով:
Զեկուցվել է նաև, որ ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների և տարածքային մարմինների կողմից սեպտեմբերի 26-ի դրությամբ չսահմանված վայրերում աղբ թափելու 1857 դեպք է հայտնաբերվել, աղբ թափող 916 անձ: Հայտնաբերված իրավախախտումների դեպքերից վերացվել են 1612-ը և շուրջ 425 միջնորդագիր ուղարկվել է ՏԻՄ մարմիններ: 246-ը դեռևս կատարման ընթացքի մեջ են:
Հանձնաժողովը հաստատել է ՀՀ մարզերի և առանձին համայնքների կողմից ներկայացված աղբահանության և սանիտարական մաքրման գործողությունների ծրագրերը, հանձնաժողովի անդամներն էլ ներկայացրել են կատարված աշխատանքները, հանդես եկել առաջարկություններով: Եվս մեկ անգամ կարևորվել է ԶԼՄ-ների աջակցությունը «Մաքուր Հայաստան» նախաձեռնությանը` հանրային գիտակցության բարձրացման գործում:
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ստեղծվել է https://cleanarmenia.am/ կայքէջը: Այն հնարավորություն է տալիս հանրությանն իրազեկել ընթացիկ աշխատանքների մասին: