կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-16 16:50
Քաղաքական

ՀՅԴ-ն առաջինը ԿԸՀ ներկայացրեց իր ցուցակները

ՀՅԴ-ն առաջինը ԿԸՀ ներկայացրեց իր ցուցակները

Այսօր ԿԸՀ են ներկայանում քաղաքական ուժերը՝ բերելով ընտրացուցակները։

Առաջինը ԿԸՀ եկան ՀՅԴ ներկայացուցիչները։ Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԳՄ աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանը նշեց, որ թեկնածուների կազմն ընդհանուր թվով 171 է, որից 19-ը համամասնականում են, իսկ 152-ը ընտրատարածքային թեկնածուներ են։ Կարգախոսն է՝ «Նոր սկիզբ, արդար Հայաստան»։

Այնուհետև «ԵԼՔ» դաշինքի ներկայացուցիչները բերեցին ընտրացուցակները։ Լրագրողների հետ զրույցում «ԵԼՔ» դաշինքի անդամ Վահագն Հովակիմյանը նշեց, որ ընտրացուցակում ընդգրկվել են մաքուր անցյալ ունեցող, անկաշառ, ազնիվ մարդիկ։ 121 թեկնածու համամասնական ցուցակում է, 112-ը՝ ռեյտինգայինում։ Ցուցակի առաջին տասնյակում են, ըստ հերթականության, Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, Մանե Թանդիլյանը, Սասուն Միքայելյանը, Արտակ Զեյնալյանը, Լենա Նազարյանը, Հայկ Կոնջորյանը, Արայիկ Հարությունյանը։