կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-15 14:18
Քաղաքական

ՀՀԿ-ն ցուցակները ԿԸՀ կուղարկի վաղը. Ռուբեն Թադևոսյան

ՀՀԿ-ն ցուցակները ԿԸՀ կուղարկի վաղը. Ռուբեն Թադևոսյան

Երեկ կայացած` ՀՀԿ ԳՄ նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակը: Ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, երկրորդ տեղում Տարոն Մարգարյանն է, երրորդը՝ Արփինե Հովհաննիսյանը: Այնուհետև՝ Արա Բաբլոյանը, Արմեն Ամիրյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը և Կարեն Ավագյանը: Ամբողջական ցուցակը դեռևս հայտնի չէ:

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը Yerkir.am-ին տեղեկացրեց, որ ցուցակների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղարկման հետ կապված վերջին աշխատանքներն են տարվում: «Դեռ չենք ուղարկել, գործերն ենք անում, ցուցակները ԿԸՀ կուղարկենք վաղը»,- ասաց նա: