|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Այսօր կառավարության նիստում պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը ներկայացրեց «Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ից Աբովյան փողոցի N 29 շենք N 28 շինություն հասցեում գտնվող 63.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով նկուղային հարկը վերցնելու և «Երվանդ Մանարյան» ՓԲԸ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին հարցը` «Ագուլիս» մանկական տիկնիկային թատրոնի գործունեությունն իրականացնելու նպատակով:
Աշոտ Մարկոսյանը վրիպակներով ներկայացրեց որոշման նախագիծը, ինչը նկատեցին թե' մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, թե' վարչապետ Կարեն Կարապետյանը: «Ոչ թե ասուլիս, այլ Ագուլիս»,- ուղղեց վարչապետը: