կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-01 17:40
Աշխարհ

Էրդողանն անսպասելիորեն չեղարկել է այցը Մեծ Բրիտանիա` անվտանգության նկատառումներով

Էրդողանն անսպասելիորեն չեղարկել է այցը Մեծ Բրիտանիա` անվտանգության նկատառումներով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է այցը Գլազգո, որտեղ պիտի մասնակցեր ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին: Թուրքական Yeni Şafak թերթի հաղորդամբ՝ այցը չեղարկվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Այսպես՝ բրիտանական իշխանությունները հրաժարվել են թուրք քաղաքական գործչին տրամադրել բարձր անվտանգություն, ինչպիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենինն է։

Թերթի տեղեկություններով՝ Ամերիկայի և Թուրքիայի նախագահների հանդիպումը պետք է կայանար Գլազգոյում, սակայն այն «վերջին պահին» տեղափոխվել է Հռոմ։ 

ՄԱԿ-ի համաժողովը բացվել է հոկտեմբերի 31-ին և կշարունակվի մինչև նոյեմբերի 12-ը Շոտլանդիայում՝ Գլազգոյում: