կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-10 14:40
Քաղաքական

Ես պարտավոր էի լինել իմ տարիների ընկերոջ կողքին. Իշխան Զաքարյան

Ես պարտավոր էի լինել իմ տարիների ընկերոջ կողքին. Իշխան Զաքարյան

Արդեն հայտնել ենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ համագումարի ընթացքում Գագիկ Ծառուկյանն ընտրվեց ԲՀԿ-ի և կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ: Մինչ քվեարկությունը ելույթ ունեցավ «Ծառուկյան դաշինք»-ի շտաբի պետ Իշխան Զաքարյանը: Նրա խոսքով՝ իրենց ծրագրի հիմքում լինելու է քաղաքացիների կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելը:

«Մենք կոչ ենք անելու բոլորին` խելք խելքի տալ և հասնել ցանկալի արդյունքների: Սահմաններում անկայուն վիճակ է, տնտեսության վիճակը՝ մտահոգիչ: Մեզնից պահանջվելու է անձնական շահը ստորադասել: Առաջիկա խորհրդարանական ընտրություններն ամենակարևոր քայլն են վերջնական հաջողության հասնելու համար: Ժողովրդից յուրաքանչյուրի քվեից է կախված երկրի հետագա հաջողությունը»,- ասաց նա:

Զաքարյանն անդրադարձավ նաև իր հրաժարականի դիմումին: «Հրաժարական եմ ներկայացրել, իմ գործն արել եմ բարխղճորեն, հրաժարականի դիմումն ինձ տրվել է հեշտությամբ, քանի որ իմ որոշման հիմքում Գագիկ Ծառուկյանի որոշումն էր: Ես պարտավոր էի լինել իմ տարիների ընկերոջ կողքին»,- անկեղծացավ նա, ապա հայտարարեց, որ առաջիկայում իրենց կողմից չեն լինելու ականջահաճո հայտարարություններ: «Խոսելու ենք կոնկրետ խնդիրներից, չեն լինելու ականջահաճո հայտարություններ: Գագիկ Ծառուկյանը հաջողության հասնելու սիմվոլներից մեկն է»,- նշեց Զաքարյանը: