| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Գերմանիայի Կենտրոնական բանկն ավարտել է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի պահեստներում պահվող 678 տոննա ոսկին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հաղորդում է Die Welt-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ 2016 թվականին 111 տոննա ոսկի է վերադարձվել ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգից, ևս 105 տոննա վերադարձվել է Փարիզից:
Կայքի հաղորդմամբ` 2013 թվականին Գերմանիան մեկնարկել է օտարերկրյա պահուստներից ոսկի վերադարձնելու գործընթացը: Ընդհանուր առմամբ ամերիկյան պահեստներում պահվելիս է եղել 300 տոննա ոսկի, իսկ ֆրանսիական պահեստներում` 378 տոննա ոսկի:
Նշվում է, որ Գերմանիայի ոսկու պաշարը կազմում է 3,378 տոննա և պահպանվում 269,813 ձույլի տեսքով: Այժմ Գերմանիայի ոսկու պաշարների 48 տոկոսը պահվում է Մայնի Ֆրանկֆուրտում: