Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևանի Թումանյան փողոցում գործող սուպերմարկետներից մեկի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակումը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հունիսի 30-ին՝ ժամը 04:15-ի սահմաններում, դանակով զինված տղամարդը մուտք է գործել սուպերմարկետ ու գանձապահի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով դրամարկղից հափշտակել խոշոր չափի կանխիկ գումար՝ 600 հազար դրամ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ում հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար հանձնարարություն է տրվել ոստիկանության ստորաբաժանումներին։
Ոստիկանությունից ստացված գրության համաձայն՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հատել է ՀՀ պետական սահմանը: Քննիչի որոշմամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։