Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օսլոյում Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է Նորվեգիայի արտգործնախարարություն՝ պարզաբանելու Նորվեգիայի մի շարք պատգամավորների համար Ռուսաստան մուտքի արտոդագրերի մերժման հարցը, հաղորդում է BBC–ն։
«Մենք բողոք ենք հայտնել եւ հայտարարում ենք, որ ռուսական կողմի որոշումները անարդար են եւ չհիմնավորված։ Մենք դիմել են Ռուսաստանի իշխանություններին՝ որոշումը վերանայելու խնդրանքով», – ասված է Նորվեգիայի ԱԳՆ–ի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Ավելի վաղ Նորվեգիայի խորհրդարանում հայտարարել էին, թե միջազգային հարաբերությունների եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովի պատվիրակության այցը Մոսկվա հետաձգվում է, քանի որ որոշ պատգամավորներ չեն ստացել Ռուսաստան մուտքի արտոնագրերը։ Նորվեգացիներին մերժել են նույնիսկ այն պարագայում, երբ հրավերը կատարել էր Ռուսաստանի Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահը։