|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Հայաստանի հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբանն այսօր հրավիրվել է ՀՀ ԱԳՆ, որին ընդունել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։ Շավարշ Քոչարյանը դեսպանին է ներկայացրել ՀՀ ԱԳՆ գնահատականը հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ։ Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին փոխանցել է նաև տեղեկատվություն հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ հուլիսի 12-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումների, քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության շարունակական թիրախավորման, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի մասին:
Ի դեպ, հիշեցնենք, որ ՀՅԴ երիտասարդական միության անդամներն այսօր բողոքի ակցիան են իրականացրել Հայաստանի հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան դիմաց, ընդդեմ՝ Ուկրաինայի ԱԳՆ-ի տարածած այն հայտարարության, որով իրենց աջակցությունն էին հատնել Ադրբեջանին։