Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ տեղի ունեցած այսօրվա նախնական դատական նիստում, քննվեց Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների հայցն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր և հրապարակիչ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ -ի և «Առաջին լրատվական» ՍՊԸ-ի:
Հիշեցնենք, որ 2012 թվականի նոյեմբերի 27-ին և 29-ին «Առաջին լրատվական»-ում հրապարակվել էին «Ինչ կապ ունեն Քոչարյանն ու Ծառուկյանը «Նաիրիտի» հետ» և «Քոչարյանների րոպեավճարները» հոդվածները, որոնցում, ըստ հայցվոր կողմի, տեղ են գտել Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ:
Ըստ հայցապահանջի` Քոչարյանները «Առաջին լրատվական»-ի հիմնադիր «Սկիզբ մեդիա կենտրոն»-ից և «Առաջին լրատվական»-ից պահանջում են հերքել վերոհիշյալ վերտառությամբ հոդվածները, վճարել 5.000.000 դրամ իրենց իրավունքների ու պաշտպանության համար կատարած ծախսերը հոգալու համար:
Այսօրվա դատական նիստում «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի շահերի պաշտպան, փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ Քոչարյանների շահերի պաշտպան Արփինե Մելիքբեկյանը, ով ստորագրել է հայցադիմումը, չի ներկայացրել հայցվորների կողմից իրեն լիազորելու փաստը հավաստող լիազորագիր:
Այդ առնչությամբ Արփինե Մելիքբեկյանը առարկեց` հայտնելով, որ իրենց իրավաբանական գրասենյակը «Սկիզբ Մեդիա կենտրոն»-ին հղված նամակում հստակ նշել է, որ իրենք կարող են ցանկացած փաստաթուղթ տրամադրել, ինչի վերաբերյալ մինչ օրս որևէ արձագանք չեն ստացել, և նշեց, որ իրենք կարող են տրամադրել այդ փաստաթղթերը:
Պաշտպանական կողմը միջնորդեց ներկայացնել ապացույց այն մասին, որ «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊԸ-ն և «Առաջին լրատվական»-ՍՊԸ-ն միմյանց հետ փոխկապակցված են: Ըստ նրա` ինչո՞ւ պետք է «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊԸ-ն պատասխանատվություն կրի այլ ընկերության համար:
Նա չհերքեց այն հանգամանքը, որ երկու ընկերությունների հիմնադիրներն արյունակցական կապ ունեն, սակայն միաժամանակ փաստեց, որ այդ հանգամանքը չի կարող վկայել, որ նույն ընկերությունները փոխկապակցված են: Ավելին` նա հայտարարեց, որ ինքը երաշխավորում է, որ մեղադրող կողմն այդ փաստը հիմնավորող ոչ մի ապացույց չի կարող ներկայացնել:
Մեղադրող կողմն` ի դեմս Արփինե Մելիքբաեկյանի, հայտարարեց, որ իրենք ստիպված են ներկայացնել նշված ընկերությունների փոխկապակցված լինելու վերաբերյալ փաստաթղթեր և դատարանին միջնորդություն ներկայացրեց` այդ կապակցությամբ իրեն ժամանակ տրամադրել: Դատավոր Ա. Սուքոյանը բավարարեց հայցվոր կողմի միջնորդությունը և դատական նիստը հետաձգեց մինչև ապրիլի 3-ը: