|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը քննարկել են սիրիական և կիպրոսյան հարցերի կարգավորմանն առնչվող հարցեր:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այս մասին Թուրքիայի ղեկավարը հայտարարել է բրիտանացի վարչապետի հետ շաբաթ կայացած համատեղ ասուլիսի ժամանակ:
«Մենք ցանկանում ենք միջազգային կոալիցիայի հետ հարաբերութունների այլ հայեցակարգ իրականացնել: Իրավիճակն Իրաքում և Սիրիայում մեզ համար կարևոր է: Այսօր մենք քննարկել են Աստանայում և Ժնևում անցկացվող բանակցային գործընթացները», - ասել է Էրդողանը:
Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին` Էրդողանը մատնանշել է, որ երկու երկրները նպատակ են դրել իրենց առջև առևտրաշրջանառությունը 15.6 մլրդ դոլարից հասցնել 20 մլրդ դոլարի: