ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 25-ին, ժամը 11.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են BMW և Mitsubishi մակնիշների ավտոմեքենաները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են BMW մակնիշի 33 MM 443 (վարորդ՝ Մ. Բ.) և Mitsubishi մակնիշի 35 AX 561 պետհամարանիշերով (վարորդ՝ Կ. Բ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: