|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Կանադայի խորհրդարան է մտցվել օրինագիծ, որը նախատեսում է քաղաքացիություն ձևակերպելու գործընթացի դյուրացում։ Այդ մասին հայտնել է RT-ն։
Նախաձեռնությունը պատկանում է պատգամավոր, «Նոր ժողովրդավարություն» կուսակցության անդամ Ջեննա Կուանին։ Նոր օրինագիծը նաև նախատեսում է կարճ ժամկետներում անձնագիր հանձնել բոլոր նրանց, ում ծնողները կամ հեռավոր բարեկամները Կանադայի քաղաքացիներ են։
«Մեր երկիրը կառուցվել է ներգաղթածների ձեռքերով, այդ իսկ պատճառով մենք պարտավոր ենք մեծացնել ներգաղթյալների մակարդակը»,-ընդգծել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ 2017 թվականին կանադական կառավարությունը մտադիր է ընդունել 300 հազար ներգաղթյալների, մինչդեռ տնտեսական աճի հարցերով խորհուրդը կոչ է անում կառավարությանը այդ թիվը մեծացնել մինչև 450 հազարի։