|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հին Հալեպի մոտ 60 տոկոսը մեծ վնասներ է կրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների հետևանքով, իսկ 30 տոկոսն ամբողջությամբ ոչնչացվել է: Սա ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների պատվիրակության նախնական գնահատականն է. հայտնում է РИА Новости-ն:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ահաբեկիչներից ազատագրված Հալեպ հունվարի 16-19-ը` քաղաքի պատմամշակութային հուշարձաններին հասցված վնասի գնահատականը տալու:
Հալեպի միջնաբերդը, որը կառուցվել է 10-րդ դարում, 1986-ին ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Վերջին անգամ ահաբեկիչներն այն փորձել էին պայթեցնել 2012-ի օգոստոսին: