|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ֆրանսիացիների մոտ 87 տոկոսն աշխատավայրում զբաղվում է անձնական գործերով, այն է` անձնական փոստի ստուգում, մասնավոր հեռախոսազանգեր, գնումներ համացանցում, շփումներ սոցիալական ցանցերում եւ այլն. գրում է Ֆրանսիական Le Figaro-ն:
Պարբերականը ներկայացնում է մի հետազոտության արդյունքներ, որն իրականացվել է 17 հազար հիմնարկում: Անձնական նամակագրությամբ զբաղված է եղել փոքր ընկերությունների աշխատակիցների ավելի քան 90 տոկոսը, միջին ընկերություններում` 87 տոկոսը, մեծերում` 73 տոկոսը: Աշխատակիցներից շատերը մշտապես բաց են պահում Facebook սոցիալական ցանցի իրենց էջը` ընկերների հաղորդագրություններին պատասխանելու համար:
Հետազոտությամբ հնարավոր չի եղել պարզել, թե ինչ վնաս է հասցվում ընկերություններին: