|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Նիգերիայի Բորնո նահանգի վարչական կենտրոնում գտնվող Մայդուգուրիի համալսարանի վրա 2 մահապարտ ահաբեկիչ է հարձակվել՝ սպանելով առնվազն 5 մարդու եւ վիրավորելով 15-ին, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ 7-ամյա տղան համալսարանի տարածքի մզկիթում գործի է դրել պայթուցիկ սարքը։ Պայթուցիկը գործի էր դրվել այն բանից հետո, երբ ոստիկանը կրակել էր նրա վրա համալսարանի ցանկապատի վրայով ցատկելու փորձի ժամանակ։ Զոհվել է 1 պրոֆեսոր եւ 4 ուսանող։ Փրկարարական գործողությունները շարունակվում են։