Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս օրերին Արցախը ներկայացնող ՈՒՀԱ թիմը` «Աղուհացով» անվանմամբ, Սոչիում էր` մասնակցելու «ԿիՎիՆ-2017» ՈՒՀԱ միջազգային փառատոնին: Մասնակցության հրավիրն ուղարկել էր ՈՒՀԱ ակումբի նախագահ Ալեքսանդր Մասլյակովը: Այդ փաստը, ինչպես գիտենք, նյարդայնացրել էր Ադրբեջանին, որն ամենաբարձր մակարդակով պահանջներ էր ներկայացրել ՈՒՀԱ ակումբի նախագահին` կա'մ բացառել Արցախի թիմի մասնակցությունը, կա'մ հրավիրել` պայմանով, որ նրանք ներկայանան Ադրբեջանի դրոշի ներքո:
Արցախի թիմը նախընտրական ելույթից հետո չի անցել հաջորդ փուլ: Արցախի ՈՒՀԱ թիմի հիմնադիր Դավիթ Վանյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց հայտնի չէ պատճառը, թե ինչու չեն կարողացել առաջ գնալ, կարող են ենթադրություններ անել` գուցե ելույթի հետ կապված ինչ-որ բան այն չէր, գուցե ղեկավարության մոտ ինչ-որ դիրքորոշում է փոխվել, գուցե Ադրբեջանի «հարձակումները» գործոններից մեկը լինեն:
«Ամեն դեպքում` մենք չենք կարծում, որ Ադրբեջանի «հարձակումները» էական դեր են խաղացել, որովհետև ՈՒՀԱ ղեկավարությունը եթե չցանկանար ի սկզբանե չէր հրավիրի: Հիմա մենք գնում ենք ՈՒՀԱ ղեկավարության գրասենյակ` իմանալու, թե ինչ պատճառներով է կանգ առել մեր առաջխաղացումը, որովհետև մեր թիմը պետք է առաջ գնա, չի կարող այնպես լինել, որ մեր թիմը ամեն անգամ նույն տեղում կանգնի»,- ասաց Դավիթ Վանյանը` հավելելով, որ իրենց թիմը լավ ելույթ է ունեցել:
Նա խոստացավ ներկայացնել ՈՒՀԱ ղեկավարության հետ իրենց քննարկումների արդյունքները, թե ինչու Արցախի թիմի առաջխաղացումը հնարավոր չեղավ: