|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիայում նախորդ տարվա նոյեմբերի 4-ին ձերբակալված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի և մի քանի պատգամավորների մասին մեղադրական եզրակացություն է կազմվել:
Ըստ Demokrathaber-ի՝ հայտնի է դարձել, որ կալանքի տակ գտնվող Դեմիրթաշը և մի շարք պատգամավորներ մինչ ձերբակալությունը ոստիկանության կողմից գաղտնալսվել են:
Հիշեցնենք, որ ԺԴԿ համանախագահներն ու մի շարք պատգամավորներ ձերբակալվել էին Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալներին աջակցելու, նրանց քարոզչությունն իրականացնելու մեղադրանքով: Այդ մասին ապացուցող փաստաթղթեր չեն հրապարակվել, և չնայած նրանց ապօրինի ձերբակալության վերաբերյալ բարձրացած մեծ աղմուկին՝ Թուրքիայի իշխանությունները շարունակում են նրանց պահել կալանքի տակ: