կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-16 09:55
Տարածաշրջան

Քուրդ ժողովրդի դեմ պատերազմ է հայտարարվել. ԺԴԿ համանախագահ

Քուրդ ժողովրդի դեմ պատերազմ է հայտարարվել. ԺԴԿ համանախագահ

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) քաղաքի Սուր, Սիլոփ և Ջիզրե շրջաններում պարետային ժամը շարունակվում է:

Ըստ Demokratahber-ի՝ քուրդ զինյալների և թուրք ոստիկանների միջև ընթացող հզոր բախումներին անդրադառնալով՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կին համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը հայտնել է, որ իրենց կուսակցությունը Տիգրանակերտում տեղի ունեցած դեպքերը ուշադրության արժանացնելու նպատակով ժողովներ կգումարի հենց այդ շրջանում:

Յուքսեքդաղի խոսքով՝ քուրդ ժողովրդի դեմ պատերազմ է հայտարարվել: «Նրանք, ովքեր անտեսում են այս փաստը, ևս կկորցնեն ինչ-որ բան»,- ասել է նա՝ անդրադառնալով նաև վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալներին տներից «մաքրելու» վերաբերյալ հայտարարություններին: Դիմելով վարչապետին՝ Յուքսեքդաղն ասել է. «Այն տներում, Դավութօղլո\'ւ, մարդիկ են ապրում, մարդիկ»: