|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իսրայելում Թուրքիայի դեսպանատան և հյուպատոսության մոտ ապրիլի 24-ին տեղի հայկական համայնքը բողոքի ակցիա է կազմակերպելու: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սեւանը:
«Մեր հիմնական ուղերձը մեկն է` պահանջատիրությունը: Հայ ազգը 100 տարի անց էլ շարունակելու է պայքարը: Մեր հիմնական պահանջն է` Հայոց ցեղասպանության ճանաչում, հողերի վերադարձ»,- ասել է նա:
Մինչ Թուրքիայի դեսպանատան և հյուպատոսության շենքերի մոտ բողոքի ակցիան` ապրիլի 23-ին, Երուսաղեմի Հայոց պատրիարքության կողմից մատուցվելու է սուրբ պատարագ` ի հիշատակ նահատակ սրբերի: Այնուհետև ծաղկեպսակներ են դրվելու, ծաղիկներ են խոնարհվելու Հայոց ցեղասպանության հուշարձանների մոտ: Դրանից բացի, երեկոյան անցկացվելու է ջահերով երթ, որը մեկնարկելու է Երուսաղեմի Սուրբ Հակոբավանքի մոտից դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: