|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում մեծ կրիան հրդեհի պատճառ է դարձել իր տիրոջ հարևանի տանը, հաղորդում է UPI գործակալությունը
Աղբյուրը մանրամասնում է, որ մոտ 70 կիլոգրամ կշռվող կրիան եղել է վանդակում` երկու տների արանքի բակում: Հրդեհը բռնկվել է, երբ սողունը վանդակում գտնվող տաքացնող լամպը շուռ է տվել ներքնակի վրա: Ներքնակը բռնկվել է, և կրակը հասել է մոտակայքում գտնվող կառույցներ:
Նշվում է, որ հրդեհվող տանը եղել է չորս մարդ, այդ թվում` երկու երեխա: Բոլորը հասցրել են փրկվել, սակայն շենքը լրջորեն վնասվել է կրակից: Կրիայի տիրոջ տունը մինիմալ վնասներ է ստացել: Կենդանին թաթի թեթև այրվածք է ստացել:
Կրիայի տերը միջադեպն անվանել է սարսափելի պատահականություն: Նրա խոսքով` կենդանին ապրում է իր հետ արդեն 15 տարի և իր աչքերի առջև է մեծացել: