Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, դիմելով ֆրանսիական դիվանագիտական կորպուսին, ասել է, որ Ռուսաստանի հետ երկխոսելու անհրաժեշտության մասին «անընդհատ խոսելը» բավարար չէ հակամարտությունները՝ մանավանդ ուկրաինական ու սիրիական հակամարտությունները լուծելու համար, հայտնում է RFI–ն։
Օլանդը նաեւ նշել է, որ «երկխոսությունը կարեւոր է, բայց մենք չպետք է զիջումներ անենք մեր շահերի ու սկզբունքների հարցում»։ Որպես նման օրինակ նա նշել է Ռուսաստանին «Միստրալ» ուղղաթիռակիրներ տրամադրելուց հրաժարվելը։ Նա նաեւ հավելել է, որ Ռուսաստանը Ֆրանսիայի վաղեմի գործընկերն է։
«Ես բազմիցս հանդիպել եմ Պուտինի հետ ու քննարկել նրա հետ բոլոր հակամարտությունները։ Ես երբեք չեմ կարծել, որ դրանք լուծելը հնարավոր է առանց Ռուսաստանի մասնակցության»,- հավելել է Օլանդը։
Օլանդը նաեւ ափսոսանք է հայտնել Մինսկյան համաձայնագրերի կատարման ձգձգման կապակցությամբ ու շեշտել, որ քանի դեռ դրանք չեն կատարվել՝ Մոսկվայի դեմ պատժամիջոցները չեն չեղարկվի։