|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Իրաքյան հակաահաբեկչական հատուկ նշանակության ջոկատների զինվորականները Մոսուլում գործողության շրջանակում առաջին անգամ դուրս են եկել Տիգրիս գետի ափ, որը քաղաքը երկու մասի է բաժանում: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հաղորդել է զինվորականության ներկայացուցիչը:
ԻԼԻՊ-ի զինյալներից Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունն ԱՄՆ-ի աջակցությամբ շարունակվում է 2016 թվականի հոկտեմբերից: Զինվորականներին հաջողվել է ազատագրել քաղաքի արեւելյան հատվածի՝ Տիգրիս գետի ձախ ափի մի շարք թաղամասեր, արեւմտյան հատվածը դեռեւս ահաբեկիչների վերահսկողության ներքո է: