կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-07 23:07
Աշխարհ

Թբիլիսիում հարձակվել են «Ռուստավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրենի վրա

Թբիլիսիում հարձակվել են «Ռուստավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրենի վրա

Թբիլիսիում հարձակվել են «Ռուստավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիք Գվարամիայի ու նրա ուղեկիցների վրա։ Այս կապակցությամբ Գվարամիան գրառում է արել Facebook սոցցանցում, հայտնում է «Վրաստան օնլայնը»։

Գվարամիայի խոսքով, ինքը Dining Room ռեստորանում է եղել իր հոր մահվան կապակցությամբ, երբ անջատել են լույսերը, իսկ հետո անհայտ անձինք հարձակվել են ու ծեծել իրեն։ «Ես ոչինչ չէի գիտակցում, մինչեւ չհայտնվեցի գետնին։ Միանգամից ոստիկանություն կանչեցի։ Այնտեղ շուրջբոլորը տեսախցիկներ են։ Խստանում եմ, որ ոչ մի ներողություն չեմ ընդունելու։ Զրոյական հանդուրժողականություն՝ ոչ ավել, ոչ պակաս։ Գնալու եմ մինչեւ վերջ։ Ամոթ այն իշխանությանը, որը Վակեն (Թբիլիսիի հեղինակավոր թաղամասերից մեկը) Բրոնքսի է վերածել (Նյու Յորքի թաղամասերից մեկը,որը հայտնի է իր աղքատ բնակիչներով-խմբ․)»,-գրել է Գվարամիան։

Վրաստանի ՆԳՆ-ն հարձակման փաստով սկսել է հետաքննություն։ Գործը հարուցվել է Վրաստանի ՔՕ 126 հոդվածով (բռնություն)։