|
Փոխարժեքներ
02 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.82 |
| EUR | ⚊ | € 409.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3483 |
| GBP | ⚊ | £ 479.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի հետ սահմանից 10 կմ հեռավորության վրա գտնվող Աազազ քաղաքում որոտացած պայթյունի հետեւանքով ավելի քան 60 մարդ է զոհվել։ Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ զոհերի ու տուժածների մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Ավելի քան 100 մարդ տարբեր աստիճանի վնասվածք է ստացել։
Ականապատ մեքենան պայթել է մարդաշատ շուկայի հրապարակում՝ շարիաթի դատարանի շենքի առաջ։ Աազազը Սիրիայի ազատագրական բանակի հսկողության տակ է գտնվում, որը Թուրքիայի իշխանությւոնների հետ միասին մասնակցել է Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» հակաահաբեկչական գործողությանը։ Զինված ընդդիմության ներկայացուցիչները պայթյունի համար պատասխանատու են համարում ԻՊ խմբավորմանը։