կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-27 21:51
Հասարակություն

Մեծամորում վրաերթի են ենթարկել 7-ամյա տղային

Մեծամորում վրաերթի են  ենթարկել  7-ամյա տղային

Այսօր՝ մայիսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: ժամը 12.00-ի սահմաններում Մեծամոր քաղաքի բնակիչ 44-ամյա Հայկ Ղուլիջանյանը իր վարած Mercedes մակնիշի 19 ԼԼ 892 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր -Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Մեծամոր քաղաքի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Մեծամորի բնակիչ 7-ամյա Մերուժան Մարգարյանին, տեղեկացնում է Shamshyan.com-ը:

 

Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Մեծամորի բժշկական կենտրոն, որտեղից երեխան ծանր-կայուն ախտորոշմամբ տեղափոխվել է Երևան: 

Մանրամասները` այստեղ