| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Դեկտեմբերի 20-ին, ժամը 9-ի սահմաններում, Երևանի Բաշինջաղյան փողոցում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի մոտ անհայտ անձը հարվածել էր աշխատակցուհու գլխին և ձեռքից բացահայտ հափշտակելով պարկը, որի մեջ եղել էր 7.000.000 դրամին համարժեք գումար, դիմել էր փախուստի:
Ոստիկանության քրեական հետախուզութայն գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների և որոնողական աշխատանքների շնորհիվ՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով դեկտեմբերի 22-ին, ժամը 6-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման էր ենթարկվել 1986 թ. ծնված Ալբերտ Վանյանը: 
Ձեռնարկված հետագա միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 19.30-ին, բաժին է ներկայացել կողոպուտը կատարած Ալբերտ Վանյանի հանցընկերը՝ 1990 թ. ծնված Ալբերտ Աղաջանյանը, ներկայացրել հափշտակված գումարը և տվել խոստովանական ցուցմունք:
Ալբերտ Վանյանը և Ալբերտ Աղաջանյանը ձերբակալված են:
Նախաքննությունը շարունակվում է: