|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է բանկոմատից այլ քաղաքացու գումարը հափշտակած անձի ինքնությունը։
2015 թվականի ապրիլի 8-ին քաղաքացին իր բանկային քարտով փորձել էր գումար կանխիկացնել բանկոմատից: Կարծելով, որ գործարքը չի կատարվել՝ քաղաքացին, վերցնելով քարտը, հեռացել էր, իսկ հետագայում պարզել, որ հաշվեհամարում առկա է պակասորդ: Քաղաքացու դիմումի հիման վրա ուսումնասիրելով տվյալ բանկոմատն սպասարկող սարքի տեսագրությունը՝ պարզվել էր, որ նրա հեռանալուց անմիջապես հետո մի կին երիտասարդ աղջկա հետ մոտեցել և բանկոմատից վերցրել է քաղաքացու գումարը։
Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նպատակով սեպտեմբերի 19-ին ՀՀ քննչական կոմիտեն տարածեց բանկոմատն սպասարկող սարքի տեսագրությունից ստացված լուսանկարները՝ տվյալ կնոջ ինքնությունը պարզելու նպատակով։ Հաղորդագրության տարածումից հետո կինն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, ցուցմունք տվել դեպքի շուրջ, ընդունել մեղքն ու վերականգնել տուժողին պատճառված վնասը։