|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Հրապարակը» գրում է. «Պետական որոշ գերատեսչություններում խուլ դժգոհություն է հասունանում։ Աշխատակիցներին նրբորեն հասկացրել են, որ կարող են զրկվել 13-րդ աշխատավարձերից, որն ավանդաբար տրվել է տարեվերջին։ Որոշ գերատեսչություններում դա ներկայացվել է իբրև օպտիմալացման, խնայողությունների բաղկացուցիչ մաս, որոշներում ավելի պրիմիտիվ բացատրություններ են տրվել, թե քանի որ պետապարատը կրճատվել է Կարեն Կարապետյանի հրահանգով, ու վերջնահաշվարկներ են արվել հեռացվածների հետ, բյուջեում գումար չի մնացել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։