|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պայմանավորվել են ակտիվացնել երկու երկրների միջև երկխոսությունը և քննարկել համաշխարհային քաղաքականության հրատապ հարցեր: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն էլ հայտնել է, որ կողմերն ընդունել են զինվորականների գծով շփումների վերականգնման անհրաժեշտությունը: Մասնավորապես` խոսքը 2+2 ձևաչափով հանդիպումների մասին է, որոնց կմասնակցեն ԱԳՆ և ՊՆ ղեկավարները, նաև գլխավոր շտաբի պետերի փոխգործակցության մասին է: