|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՌԴ նախագահը և Ճապոնիայի վարչապետը նեղ կազմով հանդիպման ընթացքում քննարկել են Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության խնդիրը, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի կողմից եկող վտանգը: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Խոսվել է Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության խնդիրների մասին: Քննարկվել է ամերիկյան ներկայությունը, որը, մեր գնահատականով, համաչափ չէ Հյուսիսային Կորեայից եկող վտանգներին»,- ասել է նա: