|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեսի հետ՝ շնորհավորելով նրան ՄԱԿ-ի գլխավոր քատուղար ընտրվելու կապակցությամբ:
Ըստ «Անադոլու» գործակալության՝ հեռախոսազրույցի ժամանակ բարձրացվել է Սիրիայի Հալեպ քաղաքի իրավիճակը: Էրդողանը ՄԱԿ-ին կոչ է արել արտահերթ ժողով հրավիրել Հալեպի հարցով:
Էրդողանը նշել է, որ ներկա պահին Հալեպում մասնակիորեն հաստատվել է հրադադար, որի ապահովման հարցում «Թուրքիան ունի իր դերը»:
Նա հերթական անգամ մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և նրա կողմնակիցներին՝ «դաժանություններ և վայրագություններ անելու մեջ»: