|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր ԱԺ նիստում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացնում էր «Գնումների մասին» օրենքի նախագիծը, որը մեկ քայլ առաջ է թափանցիկության, հաշվետվողականության կիրառման, ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ:
Այսօր գործում է գնումների 7 ընթացակարգ, ինչը որոշակի դժվարություններ է ներկայացրել, ուստի, պարզեցնելով դրանք, դարձրել են 4 ընթակարգ, այն է` էլեկտրոնային աճուրդ, մրցույթ, գնանշում և մեկ անձից գնումներ: Էլեկտրոնային աճուրդը տարածվելու է այնպիսի ապրանքների ու ծառայությունների վրա, որոնք կունենան մինչև 70 միլիոն դրամի արժողություն: Գնանշման միջոցով հարցում իրականացնելով` կկատարվի գնում այն ապրանքների մասով, որոնք չեն ներառվի էլեկտրոնային աճուրդներում, օրինակ` տարբեր պարամետրերով համակարգչային տեխնիկա: Գնանշման պարագայում կատարվում են այն գնումները, որոնք ծավալով 70 միլիոն դրամը գերազանցում են: Մեկ անձից գնումները լինելու են 5 տեսակի: