կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-07 10:14
Քաղաքական

ՊԵԿ-ում «փեսաների» օր էր. «Հրապարակ»

ՊԵԿ-ում «փեսաների» օր էր. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է.«Պետեկամուտների կոմիտեում նախօրեին «փեսաների» օր էր հայտարարված, կադրային փոփոխությունների թիրախում նախկին կամ ներկա պաշտոնյաների փեսաներն ու հարազատներն էին։ Մեր տեղեկություններով՝ Կոտայքի նախկին մարզպետ, վարչապետի նախկին խորհրդական Կովալենկո Շահգալդյանի փեսային՝ Հրանտ Կարապետյանին, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը Մաշտոցի հարկային տեսչությունից տեղափոխել է Գավառ և նշանակել տեսչության պետ։ Ի դեպ, վերջերս Հրանտ Կարապետյանի մոտ «չեպե» էր արձանագրվել, նրա տեսուչներից մեկին ձերբակալել էին կաշառքի համար։ Հրանտ Կարապետյանի տեղափոխությունը համակարգում ընկալում են որպես «աքսոր»։

 Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի փեսային՝ Շենգավիթի հարկային տեսչության պետ Վահան Մամիկոնյանին էլ տեղափոխել են օպերատիվ հետախուզական վարչության պետի տեղակալի պաշտոնին։ Մանվել Եգանյանի փեսային՝ Արմեն Սաֆարյանին, որը խոշոր հարկատուների տեսչության պետի տեղակալ էր, նշանակել են Արաբկիրի հարկային տեսչության պետ։ Ի դեպ, Արաբկիրի հարկային տեսչության պետը Սասուն Հայրապետյանն էր։ Նրան նշանակել են վարչություններից մեկի պետի տեղակալ։

Մեկ տեղափոխություն ևս. ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի եղբորորդին՝ Արթուր Այվազյանը, Կապանի հարկային տեսչության պետի պաշտոնից տեղափոխվել Է Երևան՝ նշանակվելով Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան պետի տեղակալ»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։