|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի «Գանձակ» սուպերմարկետին հարակից տնակներից մեկում:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և վեց մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «ՈՒԿՐՇԻՆ» ավանում գտնվող թիվ 3/4 բնակելի շինությունում (211 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.15-ին, մարվել 13.31-ին:
Շինությունից այրվել է 68 քմ հատված, իսկ տանիքի փայտե կառուցատարրերից՝ մոտ 104 քմ:
***
Վանաձորի քաղաքապետ Մ. Ասլանյանի հանձնարարությամբ Մ. Ս.-ի և Ռ. Կ.-ի ընտանիքները (5 քաղաքացի) ժամանկավոր վերաբնակեցվել են մոտակա շինությունում: