կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-05 15:27
Մշակույթ

Խնդիրը մտահոգել է ինձ. ԿԳ նախարարը` Մատենադարանի ներսում խանութ բացելու մասին

Խնդիրը մտահոգել է ինձ. ԿԳ նախարարը` Մատենադարանի ներսում խանութ բացելու մասին

Տեղեկացրել էինք, որ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի աշխատակիցները վրդովված են` Մատենադարանը փորձում են շուկայի վերածել: Մատենադարանի ներսում` հենց մուտքի մոտ, խանութ են բացում. ցուցափեղկերը տեղադրվել են, ապրանքները` մոմեր, գլխաշորեր, զանգեր, սուրճի բաժակներ ու արկղիկներ, արդեն շարված են իրենց տեղերում, և միայն վաճառող չկա:

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ խնդրի մասին տեղյակ է, և այն մտահոգել է իրեն: «Խնդրի հետ կապված` առաջիկա օրերին տնօրենին կհրավիրեմ մոտս: Այն, որ հենց Մատենադարանի աշխատակիցներն են դիմել, ինձ արդեն անհանգստացնում է այդ փաստը: Եթե իսկապես օբյեկտիվ է նրանց պահանջը, քայլեր կձեռնարկենք»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ, ըստ yerkir.am-ի տեղեկությունների, Մատենադարանի այդ հատվածը վերջերս աճուրդի էր հանվել, այն ընդամենը 16 քմ է և, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հաղորդագրության համաձայն, պետք է ծառայեր «մշակութայինծրագրերի  իրականացման նպատակով»: Աճուրդին մասնակցել է միայն մեկ «կազմակերպություն»` «Մաշտոց հիմնադրամը» /1 տարի է, ինչ գոյություն ունի/, որի տնօրենը Մատենադարանի միջազգային բաժնի վարիչ Վարդի Քեշիշյանն է: Նա էլ 1 տարի ժամկետով վարձակալության է վերցրել տարածքը և կրպակ տեղադրել: Իսկ թե կրպակը երբվանի՞ց է դարձել մշակութային իրադարձություն, հայտնի չէ: Տարածքն աճուրդի հանելուն իր համաձայնությունն է տվել Մատենադարանի լուսահոգի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: