|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Այսօր` կառավարության նիստից առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց հերթական հանձնարարականները: Առաջին հանձնարարականը վերաբերում էր ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն ստեղծելուն:
Վարչապետն ընդգծեց, որ ռազմավարական կենտրոնի ստեղծումը նախատեսված է կառավարության ծրագրով: Կենտրոնը լինելու է կառավարությանը կից և գործելու է մասնավորի հետ գործընկերության ձևաչափով: Դրա հիմնական գործառույթն է լինելու երկարաժամկետ ռազմավարության գերակա ուղղություններով երկարաժամկետ ռազմավարության ու փաթեթների մշակումը` մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցւթյան միջոցով:
«Տեղեկացնեմ, որ այդ հարթակն արդեն մի քանի անգամ օգտագործել ենք, եղել են բազմաթիվ քննարկումներ: Կենտրոնը կհիմնադրվի մինչև տարեվերջ»,- ասաց վարչապետը:
Նա նշեց, որ տարիների ընթացքում տարբեր մարմինների, միջազգային կառույցների կողմից մշակվել և կառավարության հավանությանն են արժանացել տարբեր ռազմավարություններ ու բարեփոխումների ծրագրեր: Այդ փաստաթղթերը ստացել են տարբեր անվանումներ՝ ռազմավարություն, հայեցակարգ, զարգացման ծրագիր, բարեփոխումների փաթեթ և այլն: Իրավական տեսանկյունից` գործող ռազմավարական փաթեթներում առկա են այնպիսիք, որոնց ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում: Քանի որ դրանք կարող են չհամապատասխանել ժամանակի պահանջներին կամ ռեսուրսներին, վարչապետը հանձնարարեց բոլոր գերատեսչություններին, նախարարություններին` մեկշաբաթյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմին ներկայացնել այդպիսի ռազմավարություններն ու հայեցակարգերը, որպեսզի կենտրոնն ամփոփի դրանք: Հանձնարարվեց երեքշաբաթյա ժամկետում ներկայացնել այդ ռազմավարությունների համար պահանջվող ռեսուրսների վերաբերյալ տեղեկանք` համապատասխան հիմնավորումներով: