|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Այսօր կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շարքում էր «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման որոշումը: Ըստ այդմ` նախատեսվում է «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման գործընթացը կազմակերպելու նպատակով վարչապետի աշխատակազմին 9 ամսում հատկացնել 33,292.1 հազ. դրամ` կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Հիշեցնենք, որ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը» ստեղծվել է նախորդ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ժամանակ` ներդրումների ու նախաձեռնությունների քաղաքականությունը պատշաճ մշակելու ու իրականացնելու նպատակով:
Օրեր առաջ այս կենտրոնի լուծարման հարցը դժգոհության համատեքստում բարձրացրեց գործարար Ռուբեն Վարդանյանը` Ռուսաստանում հայ գործարարների և Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպման ժամանակ: Նա տարակուսանքով նշեց, որ Փաշինյանը կոչ է անում ներդրումներ անել, ծրագրեր իրականացնել Հայաստանում, մինչդեռ լուծարում է «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը»: