Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում 2018 թվականի օգոստոսի 29-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 30-ը իրականացրած ստուգումների արդյունքները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումների չափն էլ, տեսակներն էլ աննախադեպ են: «Օրիգինալներից» է, օրինակ, System of a down խմբի համերգի գեներատորային վառելիքի «նկարած» ծախսը: 2015 թ. ապրիլի 23-ին կայացած 2,5 ժամանոց համերգի համար ներկայացվել է վառելիքի համար ծախսված այնքան փող, որքան կծախսեին, եթե նույն ռոք խումբը ելույթ ունենար մոտ 89 ժամ:
Անապահով ընտանիքների բնակարանների, հիմնանորոգված մանկապարտեզների ու դպրոցների գույքի համար կնքված պայմանագրերով կենցաղային տեխնիկան ձեռք են բերել 23 մլն 609 հազար 100 դրամով հիմնադրամին վաճառել մոտ 40 մլն դրամով:
«Օրիգինալության» այս ցանկն անծայրածիր է: Հաշվեքննիչ պալատից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են, որ ստուգման ընթացքում կասկածներ են առաջացել, որ հիմնադրամի այս գործարքներում հանցագործության առերևույթ հատկանիշներ կան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։