|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 427 դեպք, որից 148-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 63 հրդեհի, 5 ինքնասպանության փորձի դեպք, 53 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 188 կենցաղային կանչ. տուժել է 88 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 4 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Արձանագրվել է թունավորման 9 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 2 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 1 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 2 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: