Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կխաղա «Ֆեյենորդ»-ի դեմ:
«Ես Մխիթարյանին ասել եմ, որ նա հայտավորված կլինի «Ֆեյենորդ»-ի հետ խաղում: Ակնհայտ է, որ նա ուրախ չէ, սակայն կարողանում է լուռ ու քրնաջան աշխատել: Ես նրան ասացի, որ «Արսենալ»-ի հետ խաղը նրա համար չէ: Կարծում եմ, որ նրան մեկ լավ խաղ է անհրաժեշտ, որ նա լինի մեկնարկային կազմում կամ փոխարինման մտնի երկրորդ խաղակեսում: Նրա վրա պետք է քիչ ճնշում լինի` լավագույն որակները ցուցադրելու համար»,- մարզչի խոսքերն է մեջբերում անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Ֆեյենորդ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին` 00:05-ին: