|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է ակումբի նոր ձեռքբերումների մասին:
«Մենք ձեռք ենք բերել Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնությունների լավագույն ֆուտբոլիստներին: Ընդ որում` ոչ թե երկրպագուների կողմից, այլ ֆուտբոլիստների կողմից լավագույնը ճանաչված: Երբ դու ճանաչվում ես լավագույնը ֆուտբոլիստների որոշմամբ, դա շատ մեծ բան է նշանակում: Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է: Ինձ համար տպավորիչ են հատկապես նրա խփած գոլերը: Նրա գոլային փոխանցումների թիվն արդեն իսկ խոսում է բարձր կարգի և ստեղծարար ֆուտբոլ խաղալու մասին: Հուսով ենք, որ նա կկարողանա ավելացնել տեմպը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել նաև Զլատան Իբրահիմովիչը: